Life.panorama.am-ը գրում է.
Այսօր` հունիսի 13-ին, սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը կդառանար 37 տարեկան: 2014թ-ի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում քաղցկեղից մահացած դերասանուհին հայտնի էր իր վառ ու հումարային կերպարներով: Մինչ այսօր էլ նրա մասնակցությամբ նախագծերը դիտառատ են ու սիրելի:

Life.panorama.am-ը դերասանուհու հետ կապված հիշողությունների մասին խոսել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ, ով ոչ միայն գործընկեր, այլեւ ընկեր է եղել Հասմիկի հետ:

«Կարոտում եմ, շատ կցանկանայի, որ հիմա նա ողջ լիներ, միասին նստեինք, խոսեինք, շարունակեինք մեր ընկերությունը, ինչու ոչ` նաեւ միասին որեւէ նախագիծ իրականացնեինք, քանի որ բացառիկ տաղանդավոր ու շատ բազմաժանր դերասանուհի էր: Կարոտում եմ Հասմիկի հումորը, նրա ընկերություն անելը, ամեն ինչին եմ նրա հետ կապված կարոտում: Անկեղծորեն, նա շատ է պակասում, ես չեմ էլ համակերպվում նրա կորստի հետ, ինձ ավելի հեշտ է մտածելը, որ նա ողջ է, բայց մեզնից հեռու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել