Tert.am-ը գրում է.
Սյունիքի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել,ով գրչանման առարկայով ինքնասպանություն է գործել։
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է։

«Հունիսի 13-ին ժամը 14։20-ին Սիսիանի հիվանդանոցից ահազանգ է եղել, որ շտապօգնության խումբը մեկնել է Սիսիան քաղաքի Գայի փողոց 13 շենք 15 բնակարան, որտեղ հայտնաբերել է նույն տան բնակիչ, 1955-ին ծնված Ս.Ի.-ին՝ մահացած, գլխի շրջանում արյան հետքերով»,- ասաց Ջանոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել