Tert.am-ը գրում է.
Այս հիմնով մեր զինվորներն են արթնանում ու քնում, ես ինձ չեմ կարող թույլ տալ քննարկել այս հարցը. Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պետական օրհներգի փոփոխության մասին խոսակցություններին այս կերպ արձագանքեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: Նրա համար անընդունելի է հիմնի փոփոխությանը հասարակական հնչեղություն տալը:

«Այս հիմնով զինվորները գնում են պաշտպանելու սահմանը, ինչպե՞ս կարելի է այդ սրբությունը քննարկել հասարակական ձևով: Եթե որոշում են փոխել, ապա որոշակի փոքրաթիվ մարդկանցով պետք է քննարկեն, հետո ներկայացնեն  հասարակությանը և որոշվի՝ փոխվել կամ չփոխել: Այսպիսի շփոթ ստեղծել մի բանի շուրջ, որը նաև պետական ֆունկցիա ունի, չի կարելի: Սա ապրանք չէ, կարծում եմ՝ բարոյական չէ պետական արժեքների հիմքերի նկատմամբ կասկածի, անորոշության վիճակ ստեղծել»,- ավելացրեց Մանսուրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել