Newmag.am-ը գրում է.

Դուք երբևէ ունեցե՞լ եք լուսավոր մարդկանց պաշտամունք: Ոչ թե հոլիվուդյան աստղերի, որոնցով հիացել եք, ոչ թե կուռքերի, որոնց փորձել եք նմանվել, այլ պայծառ մարդկանց, որոնք Ձեզ հետաքրքիր են եղել իրենց աշխատանքով, իրենց կարիերայի վայրիվերումներով, իրենց որոշումներով: Իմ երիտասարդության տարիներին ահա այդպիսի դեմք էր ռուս հայտնի լրագրող Անդրեյ Լոշակը, որի աստղային ժամը իհարկե ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Намедни” հաղորդման նրա պատրաստած սյուժեներն էին: Լոշակը հեռուստատեսությունում սկսել է աշխատել 23 տարեկանից: Նա НТВ-ում աշխատեց 15 տարի` 1995-2010 թվականներին, այդ ընթացքում որպես հեռուստատեսային լավագույն թղթակից ստանալով մի քանի մրցանակներ: Նա հայտնի է առաջին հերթին գրելու ինքնատիպ ոճով, երբ այնքան կարևոր չէ, թե ինչ ես գրում, որքան` թե ինչպես ես գրում: Ինչպես գրում էր, այդպես էլ խոսում էր: Ավելի ուշ, Լոշակի ոճն ու կարդալու ձևը կպատճենեն գրեթե բոլորը: 2010-ից Լոշակը մի քանի աշխատանքներ է փորձում` հիմնականում զբաղվելով վավերագրությամբ: 2016 թվականին, «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրված կարճ ֆիլմերը` մրցանակակիցների մասին, պատրաստել էր հենց Անդրեյը: Այս տարի նա մի քանի անգամ եկել է Հայաստան: Իր մի այցի ժամանակ էլ զրուցեցինք:

 Մենք զրույցը սկսեցինք` խոսելով ռուսական և ամերիկյան երկու կայքերի մասին. Мeduza.io, որը Lenta.ru-ի նախկին աշխատակազմն է պատրաստում, և Vox.com: Այս երկու կայքերն էլ ինքնատիպ են` լուրերը մատուցելու ոճի առումով: Նրանք երկուսն էլ ոչ միայն տեղեկացնում են, այլև շատ հաճախ բացատրում լուրերը:

– Սա ինչ-որ նոր, ընդհանուր միտո՞ւմ է: Ընթերցողն այնքան է հիմարացել, որ նրան ամեն ինչ բացատրելու կարի՞ք կա, թե՞սա ժամանակավոր, նորաձև ոճ է,- հարցրի Անդրեյին:

– Ինձ թվում է, որ մենք ապրում ենք ինֆորմացիոն հասարակության մեջ, մենք ասես ծանրաբեռնված ենք ինֆորմացիայով: Ավանդական աղբյուրներին ավելացել են սոցիալական կայքերը: Ամեն կողմից ահռելի քանակությամբ ինֆորմացիա ես ստանում և չես հասցնում այն ֆիլտրել, մշակել: Քո փոխարեն գործում է մեկ ուրիշը: Իմ կարծիքով, բոլոր մեդիաագրեգատորները ստեղծվել են, որ «այնտեղ» նստած խելացի մարդիկ ընտրեն կարևոր ինֆորմացիան և մեզ բացատրեն,- նկատում է Անդրեյը և շարունակում,- Meduza.io-ն ունի Шапито խորագիրը, որը բացատրում է լուրերը, մանրամասնում: Meduza.io-ն ունի ինֆորմացիան ընտրելու և մեկնաբանելու իր չեզոք ձևը, այն իր նորությունները մեկնաբանում է չափի մեջ` գումարելով ժամանակակից մոտեցում, հակիրճ ձևակերպում: Ինձ հատկապես դուր է գալիս այն փաստը, որ նրանք չեն մոռացել լոնգրիդը ( բառացի` երկար կարդալու տեքստ – հեղ.), որոնք գրում են հատուկ թղթակիցները: «Մեդուզայում» դրանով հիմա զբաղվում է «Աֆիշայի» նախկին գլխավոր խմբագիր Շուրիկ Գորբաչովը: Այդ ուղղությունը, կարծում եմ, արդեն վերելք է ապրում և կլինեն նոր օրիգինալ տեքստեր, քանի որ որակյալ տեքստերը հիմա քիչ են: Այդ ձևը երբեք չի հնանա, քանի որ մարդկանց միշտ էլ պետք են գալու որակյալ, խորիմաստ տեքստեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել