Life.panorama.am-ը գրում է.
Աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ տառապում է ավելորդ քաշից և ճարպակալումից, իսկ գլխավոր առաջատարը Միացյալ Նահանգներն է: Այս մասին համապատասխան զեկույց է հրապարակվել New England Journal of Medicine ամսագրում:
 Մասնագետները հետևել են, թե ինչպես է ճարպակալման գործընթացը տարածվում աշխարհի 195 երկրներում: Նրանք նաև ուսումնասիրել են ճարպակալման հետևանքով առաջացող հիվանդությունները և դրանց ազդեցությունը կյանքի տևողության վրա:

Տարեկան շուրջ 4 միլիոն մարդ ողջ աշխարհում մահանում է ճարպակալման հետ կապված խնդիրների պատճառով:

Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որտեղ երիտասարդների ավելի քան 13%-ը և մեծահասակների 24%-ը ճարպակալման խնդիրներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել