Աշխարհի ամենահազվագյուտ անձնագիրը Մալթայի միաբանության կողմից տրվող անձը հաստատող փաստաթուղթն է: Այս մասին գրում է Daily Star-ը:

Այդպիսի անձնագիր ունեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու կրոնական կարգի մեծ մագիստրոսը, Մեծ կոմանդորը, Մեծ կանցլերը:

Մի շարք երկրներ չեն ճանաչում անձը հաստատող այդ փաստաթուղթը: Նրանց թվում են՝ Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և այլն:

Մալթայի միաբանությունը համարվում է աշխարհի հնագույն ասպետական օրգանը (հիմնվել է 1048թ.): Այն գտնվում է Իտալիայի տարածքում (Հռոմ), նաև՝ Մալթայի: Ըստ միջազգային իրավունքի՝ Մալթայի միաբանությունը պետության նման կազմավորում է: Իսկ կազմակերպությունն իրեն համարում է լիարժեք երկիր: Միաբանությունը զբաղվում է բարեգործությամբ՝ բուժօգնություն է տրամադրում ողջ աշխարհում:

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել