Եթե ուսումնասիրենք բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին չորս ամիսներին կատարված ծախսերի 35.6%-ն ուղղված է եղել սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը:

Դրամական գնահատմամբ այն կազմում է 133.6 մլրդ դրամ: Տվյալ գումարից կենսաթոշակների վճարմանը բաժին է ընկել 92.3 , իսկ կենսաթոշակներին՝ 41.3 մլրդ դրամը:

Եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ապա կտեսնենք, որ վերը նշված ուղղություններով տրամադրվող գումարները այս տարի աճել են 3.6%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել