Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին պատմել է, որ մինչ իր ծնվելը ծնողները երկու զավակ են կորցրել. հայտնում է РИА Новости-ն:

«Ես ուշ եմ ծնվել, դրանից առաջ նրանք երկու երեխա են կորցրել` մեկին` պատերազմի ժամանակ, մյուսին` Լենինգրադի պաշարման»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով` հայրը մասնակցել է պատերազմին, սկզբում ծառայել է հատուկ ստորաբաժանումներում, հետո ուղարկվել լենինգրադյան ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել