Panorama.am-ը գրում է.

«Քիչ հավանական է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը բխի Թուրքիայի շահերից»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա, որ այսպիսի վիճակ ստեղծվի»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է շարունակեն իրենց ճիգերը՝ մեծամասշտաբ պատերազմ թույլ չտալու համար:

«Սա է նրանց գլխավոր նպատակը: Սակայն դեռ չի երևում, որ Ադրբեջանը փոխել է իր տեսակետը: Նա դժգոհ է առաջարկված փաթեթից և փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ կամ հարցի լուծման ատյանը փոխվի, կամ այդ ատյանի կողմից առաջարկված սկզբունքներից առնվազն մեկը՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մեջտեղից հանվի: Այլապես բանակցությունները կարող էին շատ հեշտորեն վերականգնվել: Սակայն, Ադրբեջանը նման ցանկություն չունի և աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի բանակցությունները չվերականգնվեն, հարցի կարգավորման խորքային քննարկումներ տեղի չունենան»- ասաց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել