Tert.am-ը գրում է.

ՌԴ Վորոնեժի մարզում երեք մարդ է տուժել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ճանապարհից դուրս գալու հետևանքով: Այդ մասին հայտնում է news.rambler.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:


«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ավտոբուսն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին, տրանսպորտային միջոցում կար 39 մարդ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:


ՆԳՆ տվյալներով՝ վիրավորների թվում կա երկու երեխա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ յոթամյա տղա և Կոստրոմայի մարզի բնակչուհի իննամյա աղջիկ։ Մամուլի ծառայությունից հավելել են, որ վիրավորները միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել