Մոտ մեկ ամիս առաջ էր, որ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը դատապարտեցին Ադրբեջանին առաջնագծում սադրանքներ կատարելու համար: Երկուսն էլ ուղիղ տեքստով հայտարարեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին իրենց խելոք չեն պահել:

Այսօր՝ հունիսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում գործունեություն ծավալող դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կողմից կատարվում են դաժանություններ, որոնք ուղղված են ամբողջ մուսուլման աշխարհի դեմ: Հետո նշել է, որ ինքը շատ բարձր է գնահատում ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Մենք ե՞րբ պետք է սրան արժանի պատասխան հասցնենք: Ոչ միայն սահմանին, այլ նաև տեղեկատվական դաշտում: Մինչև ե՞րբ սա պետք է իր ուզած սուտ տեղեկությունները լուրջ դեմքով հայտարարի աշխարհին: Ընդամենը մեկ ամիս է անցել ԵԱՀԿ-ի հայտարարությունից, բայց սա, այդ ամենը թողած, լրիվ ուրիշ բաներից է խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել