Տնտեսությունը զարգացնելու նպատակով պետությունը փորձում է առավելագույնս աջակցել ընկերություններին: Աջակցման ծրագրերից մեկը վերաբերում է ֆինանսական բեռի թեթևացմանը:

Գործադիր մարմնի կողմից որոշում էր կայացվել դեղագործական ընկերությանն ազատել ներմուծում իրականացնելու արդյունքում ձևավորվող մաքսատուրքի վճարից:

Ընկերությունն էլ իր հերթին պատրաստվում է 400 մլն դրամի ներդրում իրականացնել: Արդյունքում՝ նախատեսվում է բացել 12 նոր աշխատատեղ:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա ընկերության թիրախում լինելու են ԵՄ-ի և ԵՏՄ-ի շուկաները, որտեղ ընդհանուր առմամբ նախատեսվում է արտահանել 800 մլն դրամի ապրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել