«Սիվիլիթաս» հիմնադրամը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
««Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում», և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է ««Սիվիլիթասին» մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:
Արդեն տասն ամիս «Սիվիլիթաս»հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել