Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հիմնականում տուժել է Արմավիրի մարզը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով` վնաս են կրել Էջմիածնի տարածաշրջանում 9 համայնքներ` Դողսը, Ամբերդը, Մրգատունը, Այգեշատը, Շահումյանը, Աղավնատունը, Արագածը, Արգինան և Բաղրամյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ: Ներկայում փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ շրջում է համայնքներում՝ դիտարկելու վնասի չափ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել