Հենց Երևանում ինչ-որ արտառոց բան է տեղի ունենում՝ ուժեղ անձրև, երկրաշարժ, շատ շոգ կամ շատ ցուրտ եղանակ, ի՞նչ են անում երևանցիները: Շտապում են նկարել, նկարները գցել Ֆեյսբուք, ստատուսներ գրել, ստատուսներ գրել ստատուս գրողների մասին և, ԻՀԱՐԿԵ, բողոքել իշխանություններից: Թե բա՝ էս ինչ քաղաքապետարանա, անձրևաջրերը լցվել են փողոց, ձյունը չեն մաքրում, Սուրենյանը չի կարում նենց անի՝ մի քիչ հով լինի և այլն, և այլն...
Ընդունենք, որ այս բողոքներից մի քանիսն արդարացված են. քաղաքի ենթակառուցվածքները պիտի լավ զարգացած ու արագ արձագանքող լինեն, բայց... Սիրելի երևանցիներ, աշխարհի ոչ մի քաղաք ապոկալիպսիսի պատրաստ չի, ֆիլմերն ու տարբեր քաղաքների ջրհեղեղները՝ ձեզ ապացույց: Եվ այն, որ այսօր արդեն Երևանի փողոցները կենսական բնականոն հուն են վերադարձել, խոսում է այն մասին, որ մեր քաղաքային ադմինիստրացիան վատից-լավից աշխատում ա:
Հա, մեկ էլ, ավելի լավա ձեր անվտանգության մասին մտածեք կայծակի պահին նկարներ անելու, ինտերնետ գցելու փոխարեն :D
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել