«Ի՞նչ կարելի է հարցնել վարչապետին (ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ ցանկա­ցած վարչապետի՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա ապրիլը), եթե ոչ մի տնտեսական ցուցանիշ քեզ հասու չէ, և որևէ նման թեմայով անգամ մեկ նա­խադասություն կարդալու ցանկություն չունես «Բա ե՞րբ են Ձեզ հանելու», կամ, ավելի մեղմ, «ե՞րբ եք Դուք հրաժարական տալու»: Դրանից սովորաբար «հարցազրույց» չի ստացվում, որովհետև վարչապետի պատասխանները կարճ են, միավանկ, և ոչ մի հետաքրքիր «ծալք» չեն պարունակում: Իհարկե, Կարեն Կարապետյանը նույնպես երբեմն «բռնկվում է», և այդ դեպքում հետաքրքիր է դառ­նում: Բայց, եթե այստեղ լրագրողներին անհաջո­ղություն է սպասում, ապա վարչապետի թեմայով ինչ-որ մի նյութ սարքելու «ռեզերվներ» դեռ կան, որովհետև կարելի է խոսակցությունը շարունակել հետևյալ երկու ուղղություններով՝ «ճի՞շտ է, որ դուք հակասություններ ունեք նախագահի հետ», և «Դուք վարչապետ մնալո՞ւ եք 2018 թվականի ապրիլից հետո»: Եվ այդ հարցերը երևի հետաքրքրում են հասարակության որոշակի շերտերին՝ «Սե՞րժն ա թագավոր նստելու, թե՞ Կարենը»: Պարզապես ինձ թվում է, որ հաճախ մենք՝ լրագ­րողներս ենք այդ լյումպենական մակարդակի հետաքրքրությունը ստեղծում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել