«Գալուստ Սահակյանի որդին՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, պատգամավոր չդարձավ: Թեև նա թիվ 2 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուներից էր, սակայն կուսակցությունը որոշեց, որ տնից մե­կը պետք է գնա ԱԺ, ուստի նրան թո­ղեցին կառավարությունում՝ առայժմ նույն պաշտոնին: Սակայն Սահակյանների ընտանիքը նեղանալու բոլոր հիմ­քերն ունի՝ կրտսեր Սահակյանը չգնաց ԱԺ, ավագին էլ զրկեցին ԱԺ խոսնակի պաշտոնից՝ նրա փոխարեն նշանակե­լով տարեկցին՝ 70-ամյա Բաբլոյանին: Գալուստ Գրիգորիչն ակնհայտորեն ծանր է տանում գահընկեցությունը և նիստերի դահլիճ է մտնում, գրանց­վում ու արագ դուրս գալիս: Նա դահլի­ճում չէր նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը գրոհում էր որդու վրա՝ պետգույքի մասնավորեցման աղմկա­հարույց նախագիծը ներկայացնելիս: Մենք մի քանի հարց տվեցինք Արման Սահակյանին:
 
- Պարոն Սահակյան, ինչ սրտով եք ԱԺ գալիս, երբ ԱԺ նախագահն այլևս Ձեր հայրը չէ, Ձեզ էլ շանս չտրվեց մանդատ ստանալու:
 
-Շատ նորմալ ու շատ ուրախ եմ նաև դրա համար, որովհետև այն ժամանակ առավել մեծ պատասխա­նատվություն կար, առավել մեծ բեռ կար մեր ուսերին դրված, հիմա շատ ավելի հանգիստ ենք:
 
-Իսկ հանգիստ է նաև Գալուստ Գրիգորիչը, նա գրեթե չի նստում նիստերի դահլիճում, չի շփվում լրագրողների հետ, ինչպես նախկի­նում:
 
-Փառք Աստծո, ինքն իրեն շատ լավ է զգում, մենք միշտ դրա մասին ենք երազել, որ ինքն առողջ լինի, փառք Աստծո, ինքն էսօր էդ վիճա­կում է և շատ հանգիստ է տանում, առավել ևս՝ մենք: Ամեն ինչի կողքով պետք է շատ հանգիստ անցնել՝ մի օր կլինի, մի օր չի լինի:
 
-Անցած տարի, երբ հարցնում էինք՝ հնարավոր է իրեն փոխարի­նեն ընտրություններից հետո, և ով կարող է փոխարինել, պարոն Սա­հակյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահ լինելու համար առնվազն Սահակյան է պետք լինել:
 
-Ես հիմա էլ եմ այդ կարծիքին:
 
-Այսինքն:
 
-(ժպտում է):
 
-Հավանաբար, ԱԺ պատգա­մավորի մանդատից հրաժարվելիս ենթադրում էիք, որ որպես փոխ­հատուցում կվերանշանակվի Ձեր հայրը:
 
-Ոչ, եթե հիշում եք, 2007-2011 թվականներին մենք եղել ենք ԱԺ-ում, ես եղել եմ պատգամավոր, ես բազ­միցս եմ դրա մասին խոսել ու սիրում եմ աշխատել և ենթարկվել թիմին: Առաջնորդվում եմ թիմային մոտե­ցումներով: Դա թիմի որոշումն էր: Ես բազմիցս հայտարարել եմ, որ եթե կուսակցությունը որոշի, որ պետք է լինեմ ԱԺ-ում, կլինեմ: Բայց մեր քա­ղաքական թիմը որոշեց, որ ես պետք է մնամ գործադիրում»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել