Զոմբի նշանակում է սպանված-չմեռած, ուրեմն միշտ կենդանի ու անմահ: Զոմբին հասարակությունից դուրս է, այս աշխարհից դուրս է: Զոմբիին հնարավոր չէ վնասել ու վախեցնել: Զոմբիին ասում ես՝ զո՛մբի ես, զո՛մբին ասում է՝ զոմբի եմ: Մենք միշտ կանք: Միայն նա, ով այս հասարակությունից դուրս է, կփոխի այս հասարակությունը: Ուրախ ենք, չար ենք, չհանձնվող, չնվնվացող, բոլոր հարվածներին դիմացող, ոչ մի բանից չբողոքող, մի անգամ ընկնող-նորից վեր կացող, միշտ կենդանի, անմահ զոմբիների մատյան գունդը: Ասում եմ ձեզ՝ գալիս է ու գալու է զոմբիների ժամանակը: )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել