«Արտակարգ իրավիճակների նախարարու­թյունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավե­լի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:

ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի և 2012 թվականի դեկտեմ­բերի 27-ի որոշումներով սահմանվել և փո­փոխվել է արտակարգ իրավիճակների նա­խարարության Փրկարարական ծառայու­թյան համազգեստի ձևն ու կրման կարգը: Փրկարարական ծառայության ղեկավար Մուշեղ Ղազարյանն, օրինակ, հաճախ է կրում Քաղպաշտպանության վարչության համազգեստն այն դեպքում, երբ օրենքը հս­տակ սահմանել է փրկարարական ծառայու­թյան ենթասպայից մինչև գնդապետի հա­մազգեստի կրման ձևը: Ավելին, արտա­կարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 2017 թվականի մարտի 29-ի հրա­մանով սահմանել է այդ ծառայության հա­մազգեստը կրելու կարգը: Համազգեստի խախտման դեպքերն ԱԻՆ-ում նոր թափ է ստանում: Մուշեղ Ղազարյանի օրինակին հետևողները շատանում են, նրա տեղակալ­ները նույնպես սկսել են կրել նման համազ­գեստ: Նախարարությունը նշված մարդ­կանց չի տրամադրում քաղպաշտպանության վարչության համազգեստից, այլ նրանք իրենց միջոցներով են ձեռք բերում: Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կառավարության սահմանած կարգի խախտմամբ համազգեստ կրում: Մեր հարցերին նա պատրաստ էր պատաս­խանել, սակայն, երբ հարցը լսեց՝ հրաժար­վեց դրան պատասխանելուց: Հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցիք պատասխանել մեր հարցերին, նա ասաց. «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում, որ գաս դեմս նստես՝ կպատասխանեմ»:

 

Նշենք, որ սահմանված կարգի խախտ­մամբ կրած համազգեստով Փրկարարա­կան ծառայության պետը հանդիսավոր կերպով ուղեկցել է վարչապետ Կարեն Կա­րապետյանին և Դավիթ Տոնոյանին, Հա­յաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և այլ պաշտո­նատար անձանց: Նա նույնիսկ աշխատանքայի խորհրդակցության ժամանակ է նախարարի հրամանի խախտմամբ հա­մազգեստ կրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել