Tert.am-ը գրում է․

Դոնալդ Թրամփն առաջին անգամ իր ծննդյան օրը կնշի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի կարգավիճակում: 

Ինչպես հայտնում է USA Today-ը, հունիսի 14-ին լրանում է Թրամփի 71-ամյակը: Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն այդ կապակցությամբ կոչ է արել ամուսնու «բոլոր հավատարիմ ընկերներին միասին անմոռանալի դարձնել Դոնալդի ծննդյան տարեդարձը»:

Հիշեցնենք, որ այսօր Մելանյա Թրամփը 11-ամյա որդու՝ Բարոնի հետ Նյու Յորքից տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ ամուսնու հետ կապրի նախագահական նստավայրում՝ Սպիտակ տանը:

«Անհամբեր սպասում եմ հիշողություններին, որոնք մենք կունենանք նոր տանը»,-Twitter-ում գրել է առաջին տիկինն ու կից լուսանկար հրապարակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել