Աշխարհում կան բաներ, որ չիմանալն ուղղակի ամոթ է։ Կան նաև բաներ, որ սկզբունքորեն կարելի է նաև չիմանալ, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Բայց նրանց համար, ովքեր շատ հետաքրքրասեր են, Mediamag-ը հավաքել է 5 հետաքրքիր փաստ աշխարհագրությունից, որոնք մի օր կարող են օգտակար լինել զրույցի ժամանակ։

Ի՞նչն է առաջինը հայտնաբերվել

Անտարկտիդա՞ն, թե՞ Ավստրալիան

Նրանք, ովքեր լավ ծանոթ են աշխարհագրության և պատմությանը, գիտեն, որ Ավստրալիայի մասին փաստաթղթավորված հաղորդագրություններն արվել են XVI-րդ դարի վերջերին և XVII-րդ դարի սկզբներին, և դրանք պատկանում էին եվրոպացիներին։ Իսկ ահա Անտարկտիդան բացահայտվել է XIX-րդ դարում (ավելի կոնկրետ՝ 1820թ.), ռուս ճանապարհորդներ Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի կողմից։

Որտե՞ղ է ավելի ցուրտ

Հյուսիսայի՞ն, թե՞ հարավային բևեռում

Հյուսիսային բևեռում ջերմաստիճանը կտրուկ ընկնում է մինչև մինուս 43 °C, իսկ ահա հարավայինում՝ մինչև 82,8 °C։

Ի՞նչն է մոտ Անտարկտիդային

Հյուսիսային երկի՞րը, թե՞ Հրո երկիրը

Եվ այսպես՝ ճիշտ պատասխանն է՝ Հրո երկիր հրվանդանը, քանի որ այն գտնվում է ոչ հեռու Անտարկտիդայից։ Իսկ ահա Հյուսիսային երկիրն ավելի մոտ է Հյուսիսային բևեռին և արկտիկական մարզին։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել