Operativ.am-ը գրում է․

Հայտնի է դարձել նոր «iPhone 8»-ի գինը: Այս մասին գրում է «Life»-ը:

«Apple» ընկերությունը սկսել է սմարթֆոնի արտադրությունը մի քանի օր առաջ: Սակայն նոր մոդելի գինը գաղտնի էր մնում բավականին երկար ժամանակ: Այժմ «Apple»-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ ԱՄՆ-ում նոր գաջեթը կարժենա մոտ 1 000 դոլար:

Ռուսաստանում «iPhone 8» հնարավոր կլինի գնել 80-90 000 ռուբլու սահմաններում:

Փորձագետների կարծիքով՝ «Apple»-ի նոր սմարթֆոնը իսկական հեղափոխություն կդառնա բջջային հեռախոսների աշխարհում, քանի որ այն չի ունենա եզրագծված սահմաններ: Բացի այդ, այն կունենա մատնահետքերի սկաներ, որը ներկառուցված կլինի դիսփլեյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել