Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունն ավարտել է Կաչումա լճի շուրջբոլորը հնգամյա հայազգի Արամազդ Անդրեասյանի որոնումը։ 

Ոստիկանները հույս ունեին ինչ-որ ապացույցներ գտնել դրոնի միջոցով որոնման արդյունքում, սակայն ոչինչ այդպես էլ չգտան: Շուտով կորած տղայի որոնման հերթական գործողություն է նախատեսվում:

Հիշեցնենք, որ Անա Էստվեզն իր որդի Արամազդի անհետացման մասին ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը չէր եկել հանդիպման և երեխային մորը չէր փոխանցել։ Նրան այդ օրը հայտնաբերել էին իր մեքենայի մոտ անգիտակից վիճակում ընկած գետնին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել