Newmag-ը գրում է.
Ամբողջ աշխարհում ընդունված է ճանապարհորդել ավտոստոպով կամ գումար չծախսել գիշերակացի համար: Սա ընդունված ու փորձված տարբերակ է եվրոպացի երիտասարդների համար: Ինչո՞ւ, մենք չենք օգտվում այս տարբերակից, կամ գուցե չգիտե՞նք օգտվելու նրբություններն ու հյուրընկալող կողմ գտնելու մեթոդները:

Ահա դրանք. գոյություն  ունի Couch Surfing կայք, որը նախատեսված է անկախ ճանապարհորդների համար: Ցանցը միջազգային է, այն ունի հատուկ հյուրընկալության նպատակ: Մեզ մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ են մարդիկ հյուրընկալում առանց շահույթ հետապնդելու: Հարցի պատասխանն էլ կա: Այդ տարբերակով հյուրընկալող կողմը ցանկանում է շփվել տարբեր մշակույթ ունեցող մարդկանց հետ: Մի բառով` «ինտերնացիոնալ փարթի» է: Այսօր իրենք են ձեզ օգնում` հյուրընկալելով իրենց տանը, վաղը հնարավոր է նրանք ունենան օգնության կարիք:

Ի՞նչ է հարկավոր կայքում գրանցվելու համար

Ճանապարհորդելու համար առաջին պայմանն է  անգլերենի իմացությունը: Հատուկ հուշարարները կօգնեն լրացնել ձևաթերթիկը և գտնել ձեզ համար անհրաժեշտ  տեղեկատվություն: Օնլայն ձևաթերթիկը լրացնելուց  հետո, մոդեռատորները աֆտոմատացված տարբերակով հյուրընկալող կողմին առաջարկում են ընթերցել ձեր հայտը: Հայտը հրապարակելուց առաջ ևս մեկ անգամ ընթերցեք ու այն գրեք այնպես, որպեսզի լինի գրավիչ ու հետաքրքիր:

Ձեզ թվուրմ է ամեն ի՞նչ հեշտ է, ո՛չ, հիմա ներկայացնում ենք պահանջներն ուպարտավորությունները

Մենք ուսումնասիրել ենք, ճանապարհորդների անկետաները ու առանձնացրել ենք հաճախ տրվող հարցը: «Պլաների փոփոխության դեպքում, արդյո՞ք ես պարտավոր եմ տեղեկացնել հյուրընկալող կողմին դրա մասին»:  Ո’չ, դուք պարտավոր չեք ոչ մեկին տեղեկացնենլ ձեր քայլերի ու ծրագրերի մասին:

Հարցաթերթիկում դուք կտեսնեք պատուհան, որտեղ կարող եք նկարագրել` ինչով կարող եք օգտակար լինել այդ ընտանիքին ու ինչ կարող եք անել: Նույնիսկ կարող եք նշել այն բոլոր հարմարությունները, որոնք ցանկանում եք ունենա հյուրընկալող կողմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել