Եթե հավատանք www.flightradar24.com կայքին, ապա րոպեներ առաջ Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, գտնվում էր Արցախի օդային տարածքում և անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիս՝ հիմա ուղևորվում է դեպի արևելք՝ Բաքու։
Արցախը որպես «վտանգավոր և անվերահսկելի» տարածք ներկայացնող Բաքուն և Անկարան բոլոր ավիաընկերություններին արգելում են անցնել Արցախի օդային տարածքով, սակայն երբ անհրաժեշտություն է լինում, չեն վարանում, որ իրենք օգտվեն Արցախի օդային տարածքից։ Հետաքրքիր է, ի՞նչ են զգացել ինքնաթիռի ուղևորները, երբ իրենց դիմաց տեղադրված փոքրիկ էկրանների վրա պատկերված քարտեզի վրա տեսել են, որ անցնում են «օկուպացված» Արցախի օդային տարածքով։
Ի դեպ՝ ընդամենը րոպեներ առաջ Արցախի օդային տարածքով անցել է նաև թուրքական AtlasGlobal ավիաընկերության կողմից Անթալիայից Ալմաթի ուղևորվող ինքնաթիռը։
Ինչպես ասում են, «Բարի գալուստ ԱԶԱՏ Արցախի օդային տարածք»։
Հ.Գ. Ադրբեջանցիները և թուրքերը հենց իրենք էլ խախտում են իրենց որոշումները։
Հ.Գ. Նախիջևան-Բաքու չվերթներն իրականացնելիս ազերիները մի մեծ շրջանց են անում Իրանի վրայով, որ հանկարծ չմոտենան Արցախին։ Բայց պարզվեց, որ այդ ամենն ընդամենը դերասանություն է։ Անհրաժեշտության դեպքում մեծ ուրախությամբ օգտվում են Արցախի Հանրապետության օդային տարածքից։

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել