Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» շախմատային գերմրցաշարը:

6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան ավարտվել է 34-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այս պահին հայ շախմատիստը վաստակած 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է (3․5 միավոր), որն այժմ ուժերը չափում է Սերգեյ Կարյակինի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել