Yerkir.am-ը գրում է.
ԼՂՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը նույնն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է haqqin.az-ը:

«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը նաև  ընդգծել է, որ Ադրբեջանը կողմ է առարկայական բանակցությունների մեկնարկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել