Tert.am-ը գրում է.
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մտահոգված են տարածաշրջանում սպառազինության ծավալների աճով:

Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սպառազինության ծավալների աճին զուգահեռ մեծանում են քաղաքական լարումներն ու թշնամական գործողությունների դրսևորումը:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցներից երկուսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում են ներառված: ՄԽ համանախագահների գործողություններն ակնհայտ է, որ նվիրված են խաղաղ հանգուցալուծումը գտնելուն: ՆԱՏՕ քաղաքականությունը հետևյալն է՝ նվազեցնել լարումն ու թշնամական դրսևորումները, խաղաղ լուծումներ գտնել»,- ասաց Ապաթուրայը:

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմից հետո կարծիքներ են հնչում, որ իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ գնալով լարվում է, դառնում է պայթյունավտանգ, Ջեյմս Ապաթուրայը պատասխանեց.

«Մենք հետևում ենք անվտանգության իրավիճակին: Պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում վրաստանյան մեր գրասենյակից, որը պատասխանատու է այս տարածաշրջանի համար: Ներկայիս մեր մտահոգության մակարդակը շատ ավելի բարձր է հիմա: Վերջերս զինված բախումների մակարդակները ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի ներկայացված ու չեմ էլ կարող ես այս ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումը ՄԽ ջանքերին սատարելն է: Մենք, անշուշտ, կսատարենք՝ ՄԽ-ին, երկրների ջանքերին՝ խաղաղ կարգավորելու այս խնդիրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել