Tert.am-ը գրում է.
The Economic Times պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ փորձելով հնարավորինս հակիրճ, սակայն տպավորիչ ձևով ներկայացնել մեր պատմությունը, մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև ժամանակակից կյանքի ռիթմով ապրող մեր հայրենիքը:

Պարբերականի անդրադարձը սկսվում է մայրաքաղաք Երևանից, մասնավորապես՝ դրա տուֆակերտ շենքերից, ցուցասրահներով ու պատկերասրահներով հարուստ Կասկադից, քաղաքի կենտրոնով սնկերի պես սփռված սրճարաններից, հին մատյանների ու ձեռագրերի պահոց Մատենադարանից և, իհարկե, քաղաքի տարբեր անկյուններից դեպի վեհապանծ Արարատը բացվող չքնաղ տեսարաններից:

 «Գեղեցիկ բնապատկերներ, հին վանքեր, լազուրե լճեր՝ Հայաստանը հրաշալի զբոսաշրջային ուղղություն է, որը քաղաքականության բնօրրաներից է: Բացի այդ, այս փոքրիկ երկիրն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել»,-նշում է անդրադարձի հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկներում:

Պատմական ակնարկ կատարելով պատմությանը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի ծանր անցյալը շարունակվում է նաև հիմա:

«Հռոմեացիների, պարսիկների, օսմանյան թուրքերի ու Խորհրդային Միության ներխուժումներից տուժած Հայաստանի՝ տարածքային հակամարտություններից առաջացած սպիները չեն ապաքինվել առ այսօր»,-շարունակում է հեղինակը՝ հիշեցնելով նաև 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել