Այսօր իր շքամուտքից ձերբակալել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին պարզ է դառնում Նավալնիի Twitter-յան էջից, որտեղ նրա կինը գրառում է կատարել: «Բարև, սա Յուլյա Նավալնին է։ Շնորհավոր բոլորիդ տոնը։ Ալեքսեյին ձերբակալել են տան շքամուտքում: Նա խնդրեց, որ փոխանցեմ՝ ծրագրերը չեն փոխվում. Տվերսկայա»,- ասվում է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Նավալնին ընդդեմ իշխանությունների չթույլատրված ցույցի էր հրավիրել ՌԴ քաղաքացիներին Մոսկվայի Տվերսկայա փողոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել