Tert.am-ը գրում է.

Աշխարհը մտել է այնպիսի փուլ, որ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլևս չի գործում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով անկախությունների մասին հանրաքվեներին՝ Իսպանական Կատալոնիայի հոկտեմբերի 1-ին նախատեսվող անկախության հանրաքվե, սեպտեմբերի 25-ին՝ Իրաքի տարածքում Քրդական պետության անկախության հանրաքվե և այլն:

Խոսելով այն մասին, թե ինչ զուգահեռներ կարող ենք անել նման հանրաքվեների ֆոնին ԼՂ հակամարտության հարցում, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե աշխարհակարգն այլևս չի կարող ապահովել այն ստատուս քվոն, որին ինքը ձգտում էր: Իսկ հիմնական քաղաքական վեկտորները, ըստ նրա, երեքն են՝ ԱՄՆ-ն է, Չինաստանը և Ռուսաստանը:

«Ի տարբերություն «սառը պատերազմի»  ժամանակ, երբ ուժի երկու կենտրոնները լիովին իշխում էին  աշխարհը, հիմա դա հնարավոր չէ, և փոքր ու միջին պետություններն ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել