Yerkir.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետի երդման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան, երբ նա զրուցում էր Սամվել Ալեքսանյանի հետ:

«Մենք իրավունք չունենք իրար հետ խոսանք, հա՞, երևի: Բան ենք խոսում: Պիտի քեզ ատչո՞տ տամ` ի՞նչ ենք անում»,- ասաց Հայրապետյանը:

Երբ լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես է գնահատում մեր ֆուտբոլիստների խաղը, նրան օգնության եկավ Սամվել Ալեքսանյանը և ասաց, որ Հայրապետյանն ասուլիս կտա և բոլոր հարցերին կպատասխանի:

Սակայն Ալեքսանյանի միջամտությունը ևս դուր չեկավ Ռուբեն Հայրապետյանին, նա արձագանքեց. «Տո, ի՞նչ ես, է, բացատրում»:

Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նա ասել է, թե պարտությունից հետո հրաժարական կտա, Հայրապետյանը նշեց. «Ինչ ճարպիկ աղջիկ է, շատ ճկուն: Կարծում ես, թե Հայրապետյանը պիտի ձեր հարցերին պատասխանի՞: Էդ ինչքա˜ն պիտի ապրես, որ իմ ճկունությունն ունենաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել