Tert.am-ը գրում է.

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանին՝ դատարանում ուղղված հայհոյանքների և սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալների հարազատների կողմից ինձ ուղղված սպառնալիքների և հայհոյանքների փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ քննության փուլում մեղադրանք կառաջադրվի, այս ընթացքում ինքը ևս դեռ չի հարցաքննվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել