Panorama.am-ը գրում է.

Հու­նի­սի 12-18-ը ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ­Սուրբ Ե­կե­ղե­ցու տո­նա­ցույ­ցում Ա­րա­րատ­յան շա­բաթն է: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ­Հո­գե­գալս­տի տո­նից մեկ շա­բաթ հե­տո` Ե­ղիա մար­գա­րեի հի­շա­տա­կութ­յան կի­րա­կիին հա­ջոր­դող եր­կու­շաբ­թի օր­վա­նից սկսվում է Ա­րա­րատ­յան շա­բա­թը: Ամ­բողջ շա­բաթ­վա տո­նե­րը բո­վան­դա­կող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը տե­ղի են ու­նե­ցել Ա­րա­րատ­յան դաշ­տում, որ­տե­ղից էլ ա­ռա­ջա­ցել է շա­բաթ­վա ան­վա­նու­մը: Շաբաթվա ընթացքում նշվելու են՝ հունիս 12՝  Տօն Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց, հունիս 13՝ Տօն Սրբոց Կուսանացն Գայիանեանց, հունիս 15՝ Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին և Աթանագինեայ Եպիսկոպոսին, հունիս 17՝ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն, հունիս 18՝  Տօն Կաթուղիկէ Սրբոյ ԷջմիածնիԱզնվազարմ: 

Qahana.am-ը գրում է, որ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: 

Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել