Մենք ազգովի միշտ մի վախ ենք ունեցել՝ հանկարծ աչքով չտան: Մենք հարևանի աչքից ենք վախեցել, բարեկամի աչքից ենք վախեցել, անծանոթ մեկի աչքից ենք վախեցել, ու դա մտելա մեր մեջ ու խորը արմատներա գցել:

Աչքով չտալու վախը անցել է նաև մեր պետական կառույցներին: Օրինակ՝ 2016 թվականի ապրիլից առաջ էլ մեր սահմանները պահվում էին ժամանակակից սարքավորումներով: Բայց մենք դրա մասին ոչ մի բառ չէինք ասում՝ ժողովրդի մեջ թողնելով այն վարկածը, որ կանսեռվի բանկեքի հույսին ենք մնացել: Հիշում եմ, երբ առաջին անգամ այդ սարքերը տեսա, ոգևորվածությանս չափ ու սահման չկար: Ասեցի՝ ինչու՞ չեք ցուցադրում, ինչու՞ մեղադրանքներին չեք պատասխանում: Պատասխանեցին՝ ի՞նչ պարտադիրա՝ բոլորը իմանան, մենք ունենք, մեզ հերիքա:

Նույնը՝ զենքերի առումով: 80-ականների զենքերի մասին խոսելիս մենք չփորձեցինք մարդկանց հասկացնել, որ աշխարհի ամենահարմար զենքերից մեկը՝ ԱԿ-47-ը, արտադրված է 1947 թվականին, ու հիմա չկա մի զենք, որը կարող է դրան փոխարինել: Անկախ նրանից՝ լեգենդներ են հյուսվում այդ զենքի մասին, երբ ասում են՝ ջրի տակ կրակում է, ցեխի մեջ ամիսներով մնա, հանես, կկրակի: Իրոք հզոր զենք է: Դրա ի՞նչը փոխարինես:

1963 թվականի Դ-30 հաուբիցները: Մի հրաշալի զենք: Կրկին անփոխարինելի: Մի քիչ կոպիտ է հնչում անփոխարինելի բառը, քանի որ ամեն ինչից լավը ու շատ լավը կա, բայց տվյալ դեպքում պետք է ասվի:

Թվարկածս երկու զենքերն էլ շատ լայն տարածում ունեն աշխարհի գրեթե բոլոր բանակներում:

Հների մասին հիշելով ու դրանց վրա հույս դնելով՝ մենք, իհարկե, չենք մոռանում նաև նորերի մասին: Բանակում շուտով կկիրառվի կամ արդեն կիրառվում է լազերային սարքը, որը կուրացնում է թշնամու դիպուկահարներին: Նկարահանող սարքերից ստացած տեսանյութերը բոլորդ տեսել եք , կարիք չկա դրանց մասին երկար-բարակ գրելու:

Բայց շատ քիչ ենք տեղեկացնում ու հպարտանում մեր զենքերով, մեր ձեռքբերումներով: Թշնամին իր ունեցած մեկ լուն որպես փիղ է ներկայացնում: Իսկ մենք: Սահմանին կանգնած զինվորը գիտի, հերիքա, էլ ինչ պարտադիրա՝ բոլորը իմանան:

Չէ, տղերք, 21-րդ դարնա: Պարտադիր ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել