Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը երկար տարիներ՝ 1993- 2005թթ, ղեկավարել է SOCAR պետական ընկերությունը, իսկ 2005-ից եղել է արդյունաբերության և էներգետիկայի, 2013թ.-ից՝ էներգետիկայի նախարար: Հատկանշական է, որ ազերի նախարարի մահը շատ ավելի մեծ կորուստ են համարում Թուրքիայի համար, քանի որ հենց այս անձի անվան հետ է կապվում Տրանս-անատոլիական գազատարի (TANAP) նախագիծը, ինչպես նաև Թուրքիայի համար մի շարք այլ կարևոր տնտեսական ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել