Հյուսիսային Իրաքի տարածքում դեֆակտո ձևավորված քրդական պետական միավորման ղեկավարությունը հայտարարել է, որ 2017թ. սեպտեմբերի 25-ին պատրաստվում են անցկացնելու անկախության հանրաքվե: Մինչ այս հայտարարությանը կպատասխաներ Իրաքի կենտրոնական իշխանությունը, Թուրքիան հանդես է եկել հայտարարությամբ վարչապետի մակարդակով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է , որ քրդական ինքնավարության տարածքային կառավարությունը կատարում է անպատասխանատու հայտարարություն: Նա նաև ասել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Իրաքը լինի ամբողջական պետական միավորում, և Իրաքում ապրողները ապրեն իբրև իրաքցի և մեկ ազգ:
Ուշագրավ է, որ Թուրքիան փորձ է անում խառնվելու Իրաքի ներքին գործերին և թելադրելու իր վարած ներքին քաղաքականությունը նաև Իրաքի կենտրոնական կառավարությանը, այն է ՝ այն անունով, որը կոչվում է երկիրը, պետությունը, տվյալ երկրի բնակչությունը պետք է համարվի տվյալ անունը կրող ազգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել