Life.panorama.am-ը գրում է.

Թոմ Հարդին Tumblr միկրոբլոգում հուզիչ գրառում է թողել իր սիրելի շան մասին, որը հիվանդության պատճառով սատկել է: Վուդստոկ անունով շունը Հարդիի ընտանիքի անդամն էր դարձել, դերասանն  իր հավատարիմ ընկերոջը ամենուր տանում էր իր հետ: Շանը նկարահանել էին նաև «Տաբու» սերիալում: Վուդստոկը «Time» ամսագրի վարկածով աշխարհում  ամենահայտնի կենդանիների շարքում 73-րդ տեղն էր զբաղեցրել:

Թոմ Հարդին պատմել է, թե ինչպես է Վուդին հայտնվել իր տանը: Ֆիլմերից մեկի  նկարահանումների ժամանակ Հարդին տեսել է, թե ինչպես է  շունը արագ վազում և սուլոցով կանգնեցրել է նրան՝ այսպիսով փրկելով կենդանուն, քանի որ նա արդեն մեքենայի անիվների տակ էր հայտնվում: Այդ պահից նրանք դարձել են անբաժան ընկերներ:  Հարդին գրել է, որ երբեք չի մոռանա նրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել