Tert.am-ը գրում է.

Հունիս 9-ին «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Չորս պահանջ կա դրված: Առաջին պահանջն է Սահմանադրության 1-ին, 2-րդ , 179-րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Երկրորդ պահանջով՝ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՏԻՄ օրենքի 64-րդ հոդված 1-ին մասը: Այսինքն՝ ՏԻՄ օրենքի քվորումի համապատասխան դրույթն ենք վիճարկում:

Երրորդը՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն  ընդունելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջն է:

Չորրորդը՝ պահանջում ենք Վանաձոր համայնքի ավագանու մարտի 31-ի՝ 2017-2021 թվականի  հնգամյա զարգացման որոշումն անվավեր ճանաչել»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանում վիճարկվում է ավագանու որոշումը, նման նախադեպ չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել