Newmag-ը գրում է.
”On the sunny side of the street”

Պուշկինի անվան դպրոցի 5-րդ դասարանում էի սովորում: Ծնողներս Մոսկվա էին մեկնել ու վինիլային շատ ձայնասկավառակներ բերել` դասական երաժշտություն, ռոմանսներ, շլյագերներ: Ու այդ բոլորի մեջ կար այն միակ ձայնասկավառակը, որը չափսերով ավելի փոքր էր քան մյուսները, որից չէի կարողանում պոկվել. ոգեշնչող ու հիացնող երաժշտություն, ամերիկացի երաժիշտներ, ռիթմ, որը ինձ կլանում էր…: Հետո տարիներ անց իմացա, որ դա ջազային-սվինգային ռիթմն էր:  Այդ ժամանակ արդեն փորձում էի  մատիտներով այդ ռիթմերը արտաբերել մատիտների տուփերի վրա, իսկ դպրոցից տուն վերադառնալիս  շվշվացնում էի այդ սկավառակից իմ ամենասիրված մեղեդին` ”On the sunny side of the street”. Երգի այս անվանումը ես վերցրեցի  որպես իմ գրքի խորագիր նաև  նկատի ունենալով, այն որ շնորհիվ մեր ջազմենների տարբեր սերունդների ներդրած ջանքերի, հայաստանյան ջազը քայլում է  համաշխարհային ջազի փողոցի  արևոտ կողմում:

Գիտությունից`արվեստ

Պոլիտեխնիկական կրթություն ունեմ, հետո նեյրոֆիզիոլոգիայով էի զբաղվում 6 տարի, ասպիրանտուրայում էի սովորում:) Բայց այդ ժամանակ ես արդեն Չիկոն էի, 2 համամիութենական փառատոնի դափնեկիր էի: Ուզում էի ապահովել իմ եւ երաժշտության շփման մաքրությունը, որ ռեստորաններում նվագելուց խուսափեի, չէ´որ պաշտպանվելուց հետո կունենայի բարձր աշխատավարձ և կկարողանայի ազատ ժամանակս նվիրել ջազին: Շատ էի հավատում իմ այդ ծրագրին և գիտության մեջ էլ գործերս վատ չէր. դա  պարզապես երիտասարդական մաքսիմալիզմ էր: Բայց հեղափոխական պահ եղավ իմ կյանքում, երբ իմ ընկերը, լեզվաբան Վլադիմիր Խաչատրյանը, ով նաեւ ինձ անգլերեն էր դասավանդում, մեկ օր ասաց` ”Լսիր, եթե դուրս գանք փողոց ու հազար հոգի հավաքենք, կտեսնենք, որ հարյուրավոր դասախոսներ, ինժեներներ, բժիշկներ և այլ մասնագետներ կան, բայց մի ջազային թմբկահար դժվար թե գտնվի: Իսկ դու այդպիսինն ես, էլ ի՞նչ ես ուզում”:): Միտքը եւ խոսքերը մեծ ուժ ունեն, որոնք էլ խթան հանդիսացան, որ վերջնականապես կողմնորոշվեմ: Կոնսերվատորիան ավարտեցի, որպեսզի իմ սիրելի թմբկահարությունը  դասավանդելու իրավունք ստանամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել