«Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավոր­վել: Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվել, ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բո­լոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեև այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դար­ձավ, որ անազատության մեջ է ևս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագ­րով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կա­տարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատ­կանիշներով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատա­րան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաև ազատ արձակվի Սիմոնյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել