«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնել էինք, հայ քա­ղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է: Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է: Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուք­սի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով: Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է: Նա դառնում է 50 տարեկան: Գործարարների ընտա­նիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավո­նում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազ­մաթիվ պաշտոնյաների: Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլև արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել