««Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը: Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ըն­դունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաև «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սե­փականատերը դեմ է դրան, քանի որ այն համար­վում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված է կենտրոնական մարզադաշտի կողմից: Աղաբաբյանի խոսքով, կառույցը սնանկացման եզրին է և չի կարող մասնավորեցվել: «Եթե չընդառաջի կառավարությունը, ոչինչ էլ չեմ անի, ինչ կարող եմ անել... Քանի որ սպորտային նշանակության շինություն է, հուսով եմ՝ մասնավորեցման բարձր գին չեն գնահատի, և մենք կհաշվարկենք մեր մի­ջոցները ու հնարավոր է սեփականաշնորհենք»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել