Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում։ 

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» եւ Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը եւ հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաեւ Թուրքիային՝ հետեւել իրենց օրինակին։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել