Ադրբեջանի ընդդիմադիրները հայտնում են, որ 2016թ.-ի ընթացքում Ադրբեջանում քիմիական թունավորում է ստացել 2234 մարդ, որից 57-ը մահացել է։ 2015թ.-ին՝ 2462-ը, որից մահացել է 68-ը։ Թունավորվածների ճնշող մեծամասնությունը 20-29 տարեկան են։
Թունավորումների մեջ մեծ մաս են կազմում դեղորայքային թունավորումները, որոնք առաջացել են կեղծ դեղորայքներից։
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանում դեղորայքի բիզնեսով, այդ թվում նաև՝ կեղծ դեղորայքի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվում են միայն նախագահ Ալիևի հարազատներն ու մերձավորները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել