Operativ.am-ը գրում է․

«Facebook» սոցիալական կայքին կսովորեցնեն որոշել օգտատերերի տրամադրությունը: Թե կոնկրետ ինչ ձևով է Մարկ Ցուկերբերգի թիմը մտադիր իրականացնել այս ծրագիրը, դեռևս անհայտ է: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Նմանատիպ համակարգ փորձել էին ստեղծել նախորդ տարի: Այն ժամանակ ենթադրվում էր, որ օգտատերերը կկարողանան հաղորդել սոցկայքի քարտուղարությանը ինչ-որ մեկի չափազանց զգացմունքային հաղորդագրությունների մասին: Այսպիսով փորձում էին մարդկանց հեռու պահել խոր դեպրեսիայից:

Սակայն այժմ նմանատիպ ալգորիթմ որոշել են օգտագործել մարքեթինգում: Սպասվում է, որ համակարգը տեքստի զգացմունքայնության գնահատականի հիման վրա կձևավորի օգտատերերի համար համապատասխան գովազդային գրառումներ և կառաջարկի համապատասխան խմբեր: Սա առաջին հերթին կարվի ոչ թե օգտատերերի, այլ «Facebook»-ի եկամուտների համար:

Փորձագետները քննարկում են ծրագիրն իրականություն դարձնելու մի քանի եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել