Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը չի խոչընդոտի Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր համաձայնագրի ստորագրմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով կարծիքների մասին, թե այս փաստաթուղթն էլ կարժանանա նախորդի ճակատագրին և «սեպտեմբերի 3-ը» կկրկնվի:
Ստանիսլավ Տարասովը նշեց, որ նախորդ համաձայնագիրը, որը Հայաստանը սեպտեմբերի 3-ին հրաժարվեց ստորագրել, պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնց արդյունքում Հայաստանն իր սուվերենության մի մասը տալիս էր Եվրամիությանը:
«Ներկայիս փաստաթուղթը չունի այնպիսի ուղղություններ, ինչ ուներ նախորդը՝ Ասոցացման համաձայնագիրը: Այս փաստաթղթում չկան քաղաքական երանգներ: Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի զարգացնել իր հարաբերությունները ՌԴ հետ, հարևան պետությունների հետ, Եվրամիության հետ»,- ասաց քաղաքագետը:
Ըստ Տարասովի՝ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը խրախուսվում է Ռուսաստանի կողմից, պաշտոնական Երևանին այն հնարավորություն է տալիս մանևրել, ինչը «հայկական դիվանագիտության հասունության արտացոլում է»:
Դիտարկմանը, թե նախորդ անգամ էլ Մոսկվան լռում էր, բայց վերջին պահին, շատերի կարծիքով, հենց Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, գուցե այս անգամ էլ նույն պատմությունը կրկնվի, Ստանիսլավ Տարասովը չհամաձայնեց. ասաց, որ ՌԴ-ն նախորդ անգամ չի լռել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել