ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի դեպքում «դա ոչ ոք չի վերապրի»։

Showtime հեռուստաալիքը հատված է հրապարակել հարցազրույցից։ Պուտինի ամբողջական հարցազրույցը կցուցադրվի հունիսի 12-15-ը։

Սթոունի հարցին, թե թեժ պատերազմի դեպքում արդյո՞ք ԱՄՆ-ն կգերակայի, Պուտինը պատասխանել է. «Կարծում եմ, որ դա ոչ ոք չի վերապրի»։

Պուտինը նաև նշել է, որ չի կորցնում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հույսը՝ նշելով, որ մինչև գերեզման հույս միշտ էլ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել