Հենրիխ Բյոլի անվան բեռլինյան հիմնադրամում տեղի է ունեցել 1915թ. Հայոց ցեղասպանությանը կայսերական Գերմանիայի դերին նվիրված գիտական հոդվածների հավաքածուի շնորհանդես:

«Հարցերից մեկը, որին պատասխանում է հավաքածուն, այն է, որ Բեռլինում իմացել են Օսմանյան կայսրությունում հայերի արտաքսումների և զանգվածային սպանությունների մասին: Իմացել են, պարզվում է, շատ բան: Պատմաբան Քրիստին Փշիհոլցը Գերմանիայի ԱԳՆ արխիվում գտել է ապացույցներ, որ կայսերական Գերմանիայի կառավարությունը ոչ միայն լավ տեղեկացված է եղել տեղի ունեցողի մասին, այլև հասկացել է երիտթուրքերի պնդումների անհիմն լինելը Օսմանյան կայսրության արևելյան նահանգներում հայերի արտաքսման իբր ռազմական անհրաժեշտության մասին»,- ասվում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության կայքում հրապարակված հոդվածում:

Հավաքածուում ներկայացված արխիվային փաստաթղթերի համաձայն՝ կայսերական Գերմանիայի կառավարությունը, չնայած տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցողի բնույթի մասին, չի գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել