Հոլովակի, որի հերոսը չէր պատրաստվում ծաղրել իր ընկերուհուն կամ որևէ «սոցիալական փորձ» կատարել:

Երիտասարդի մտադրությունները շատ ավելի լուրջ էին:

Հոլովակի հերոսն իր ընկերուհու հետ երթևեկում էր ավտոմեքենայով, նրանց ոստիկանությունը կանգնեցրեց:

Սկզբում կարծես ամեն ինչ նորմալ էր:

 Բայց երբ իրավապահն իր սիրելիին խնդրեց ձեռքերը դնել թափքի վրա, խեղճը լրջորեն մտահոգվեց:

Ոստիկանը հրամայող տոնով աղջկան հրահանգեց ընկերոջից հետո լքել ավտոմեքենան, մինչ ինքն անշտապ ստուգում էր նրա գրպանները:

Իսկ երբ երիտասարդին ծնկի բերեցին, աղջիկը անասելի վախեցավ:

Բայց մի քանի վայրկյան անց այն բանից, երբ ոստիկանը նրան հրամայեց մոտենալ ծնկած ընկերոջը, գեղեցկուհին անսպասելիությունից հուզվեց:

Պարզվեց՝ իրավապահի խաղացած ամբողջ տեսարանն ամուսնության առաջարկության նախաբան էր:

Սպասելով որ սիրելին իր կողքին կանգնի՝ երիտասարդը ճկուն շարժումով մեջքի հետևից մատանի հանեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել